Քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ փաստագրվել է, որ «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի նախագահ, սնանկության գործով կառավարիչ Արսեն Վասիլիի Չիտչյանի գործողություններում առկա է «Սնանկության մասին» օրենքի 29.2. հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջի խախտում:
Արդյունքում, հաշվի առնելով վերջինիս՝ դիտավորյալ հանցագործության համար դատապարտվելու հանգամանքը, արդարադատության նախարարի՝ 2023 դեկտեմբերի 22-ի N 96-Ա որոշմամբ Արսեն Չիտչյանի որակավորումը դադարեցվել է: