Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ժամը 19։30-ի դրությամբ

Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում, դեկտեմբերի 19-ի ժամը 19։30-ի դրությամբ,  տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ըստ աղբյուրի՝ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհային դեպարտամենտի տեղեկացմամբ՝  ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել