Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում, դեկտեմբերի 19-ի ժամը 19։30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Ըստ աղբյուրի՝ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհային դեպարտամենտի տեղեկացմամբ՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: