Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին 09։00-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Թալինի, Ապարանի, Սպիտակի, Հրազդանի, Գավառի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց, Սպիտակի, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Վարորդներին կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել