Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում․ այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Դեկտեմբերի 11-ին, ժամը 16։25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:42-ին, մարվել՝ 19:15-ին: Այրվել է կուտակած անասնակեր՝ մոտ 500 հակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել