Հրդեհ` Տաշիր քաղաքում. անասնագոմից դուրս է բերվել 80 խոշոր եղջերավոր կենդանի

Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին այրվում են անասնագոմեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցում գտնվող անասնագոմի (մոտ 1000 քմ) տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։45-ին, մարվել՝ 14:01-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը և առաստաղը (ընդհանուր մոտ 120 քմ). փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 80 խոշոր եղջերավոր կենդանի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել