Կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկի երթևեկությունը

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 11-ի ժամը 05:00-ը, կդադարեցվի Երևանի Գարեգին Նժդեհ և Մայիսի 9 փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկի երթևեկությունը` Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված:

Դեկտեմբերի 11-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 12-ի ժամը 05:00-ը կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ հատվածի երթևեկությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել