Պարգևատրվել են նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 80-ամյա հոբելյանի առթիվ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել՝

Արեգ Խաչիկի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՊՃՀ գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Բորիս Մամիկոնի ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի գիտության գծով փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր»,- ասված է հրամանագրերում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել