Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կիպրոսի և Եգիպտոսի նախագահների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է միջպետական գործընկերության հետագա զարգացման կարևորությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ բազմաբնույթ համագործակցությանը: Մտքեր են փոխանակվել ռեզիդենտ դեսպանությունների բացման հնարավորությունների և փոխշահավետ գործընկերության շարունակական ամրապնդման վերաբերյալ:

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-եգիպտական հարաբերությունների բարեկամական բնույթը: Մտքեր են փոխանակվել ընթացիկ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում բազմակողմ շահավետ համագործակցության հետագա ամրապնդման շուրջ։ Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել