Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել Թևոսյան փողոցում։
«Անսարք տրոլեյբուսը քարշարկելու նպատակով առջևում կայանված «Զիլ» քարշակն ինքնագլորվել և վրաերթի է ենթարկել տրոլեյբուսի վարորդին և կցորդման աշխատանքներն իրականացնող վարորդին։ Տրոլեյբուսի վարորդը մահացել է, իսկ մյուս վարորդը տեղափոխվել է հիվանդանոց»,-զեկուցեցին քաղաքապետին։
Տիգրան Ավինյանը ցավակցեց մահացածի ընտանիքին։
Մանրամասները՝ տեսանյութում։