Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը իր ելույթի ժամանակ հայտարարեց՝ եթե նախօրեի միջադեպի թաղապետերի պաշտոնաթողության հարցով համապատասխան քայլեր չարվեն, «Մայր Հայաստանը» չի կարող խոստանալ, որ քվորում ունենալու եք և նիստեր եք անցկացնելու:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց նրան շանտաժի լեզվով չխոսել․ «Ինչքան այս ավագանու նիստերը մեզ են պետք, այդքան էլ ձեզ և ձեզ ընտրողներին։
Եթե այստեղ խնդիրներ չենք կարողանալու լուծել, կարելի է և գնալ նոր ընտրությունների: Մենք նոր ընտրություններից չենք վախենում և խնդրում ենք մեզ հետ հաթաթաների լեզվով չխոսել. մենք ձեզ հետ այդ լեզվով չենք խոսում»,-նշվել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։