Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ 6-րդ առաջարկը. ՀՀ ԱԳՆ

Հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։

«Համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու հրապարակային հայտարարության՝ հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել Համաձայնագրի իր 6-րդ առաջարկը», – այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ «X»-ի միկրոբլոգում։

Նշվել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ-ն նվիրված է խաղաղության օրակարգին։

«Մտադիր եմ մեր կողմից ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար»,- ասել էր Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել