Երևանի ավագանու նոյեմբերի 21-ի նիստում ներկայացրեցին նախագիծ, որով առաջարկվում է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում փողոցներ կանվանակոչել։
Շահումյան 4-րդ փողոցը իր նրբանցքներով կանվանակոչվի հայ գրող Ռուբեն Հովսեփյանի անվամբ։
Շահումյան 5-րդ փողոցը կանվանակոչվի հայ արցակագիր Պերճ Զեյթունցյանի անվամբ։
Շահումյան 6-րդ փողոցը նրբանցքներով և փակուղով կանվանակոչվի մանկագիր Ղուկաս Սիրունյանի անվամբ։
Շահումյան 7-րդ փողոցը նրբանցքներով կանվանակոչվի ռեժիսոր Աղասի Այվազյանի անվամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։