Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ավագանու նիստի ընթացքում նշեց, որ «Մայր Հայաստան» դաշինքի որոշմամբ դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետի լիազորությունները ոչ իրավաչափորեն ստանձնած Տիգրան Ավինյանի դեմ:
Նա նշել է՝ օրենքը պահանջում է, որ քաղաքապետն իր ընտրվելուց հետո 3-րդ օրացուցային օրը լիազորությունները պետք է ստանձնի օրենքի ուժով հրավիրված Երևանի ավագանու նիստում:
«Այդ նիստը, սակայն, չի ունեցել անհրաժեշտ քվորումը (առնվազն 33 ավագանու մասնակցություն): Դա նշանակում է, որ Տիգրան Ավինյանն իր լիազորությունները ապօրինաբար է ստանձնել: Ուշագրավ է, որ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստի արձանագրությունները քաղաքապետարանը պատշաճ ձևով չի հանրայնացրել, այսինքն՝ չկան նիստի մասնակիցների անունները և նրանց քանակի մասին տեղեկությունները»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։