Դինքին սպանողը նորից կարող է հայտնվել անազատության մեջ․ Ermenihaber

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի դեմ նոր մեղադրանք է առաջադրվել, փոխանցում է Ermenihaber-ը։

Մասնավորապես մեղադրականում նշվում է, որ Սամասթը սպանություն գործելիս եղել է 17 տարեկան և չնայած այն բանին, որ չի եղել Թուրքիայում ահաբեկչական համարվող FETÖ-ի (գյուլենական շարժ) անդամ, դրա անունից է կատարել հանցագործությունը:

Ըստ այդմ՝ Ստամբուլի գլխավոր դատախազությունը այս հիմքով պահանջում է Սամասթին դատապարտել ևս 7-12 տարի ազատազրկման:

Նշենք, որ 2007-ի hունվարի 19-ին Ստամբուլում Դինքի ոճրագործության մեջ մեղադրվող, մարդասպան Սամասթը բանտում դրսևորած «լավ պահվածքի» համար ազատ է արձակվել նոյեմբերի 16-ին, ինչն առաջ էր բերել հանրության և թուրքիայում գործող մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների վրդովմունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել