Երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի․ զգուշացնում են Երևանի քաղաքապետարանից

Այսօր՝ նոյեմբերի 19-ին՝ երեկոյան ժամը 23:00-ից մինչև վաղն առավոտյան ժամը 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ պողոտայի մի մասը փակվում է մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները կատարելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել