Ուելսի երկրպագուներից 16-ը ձերբակալվել է խուլիգանության, ևս 16-ը՝ հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաստատում է՝ Երևանում բերման են ենթարկվել օտարերկրացիներ:

«16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել են քննչական, ևս 16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել բերվել են բաժին և ազատ են արձակվել»,- հայտնում են ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ BBC-ն հաղորդել էր, որ Երևանում Հայաստան-Ուելս խաղից առաջ բերման է ենթարկվել 32 երկրպագու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել