Ես սենյակում էի, ձայն լսվեց, դուրս եկա. ԵՊՀ պարետը մանրամասներ է հայտնել հրդեհից

ԵՊՀ մասնաշենքի պարետ Էռնեստ Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է հայտնել հրդեհից․ «Ժամը մոտ 9.30 է եղել դեպքը: Ես սենյակում էի։ Ձայն լսվեց, դուրս եկա։ Ինչ-որ ձայն եմ լսել, բայց չէի ասի, որ պայթյուն է»:

Ըստ Թովմասյանի՝ ծուխ է եղել, ու մի քանի հոգով, այդ թվում՝ ուսանողների հետ, երկու աշխատակցի փորձել են օգնել, դուրս հանել, սակայն երրորդ աշխատակցին չեն կարողացել հանել այնտեղից։

Թովմասյանի խոսքով՝ ներսում մնացած տղամարդուն արդեն փրկարարներն են դուրս բերել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել. «Օգնողները մի 4-5 հոգի էին՝ 3 ուսանող, անվտանգության աշխատակիցը, հետո էներգետիկը եկավ՝ մեր համալսարանի հրշեջ ծառայությունից։ Խառն էր բոլորիս գլուխը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել