Պատվերով հրդեհ Էջմիածնում. ոստիկանություն

Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցում տեղի ունեցած հրկիզման փաստը ֆիքսել էր տեսահսկող սարքը: Այդ մասին ահազանգը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչել էր դեռևս հոկտեմբերի 14-ին: Շինանյութի խանութի աշխատակիցները պահեստում ծագած հրդեհը կարողացել էին մարել իրենց ուժերով: Հետո նաև հաշվել էին, որ պատճառվել էր մոտ չորս միլիոն դրամի նյութական վնաս:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրական վարույթ: Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք տվեցին մոտ մեկ ամիս անց: Եվ ժամանակի մեծ մասն իրավապահները ծախսեցին հիմնավոր ապացույցներ ձեռք բերելու վրա:

Ըստ նախնական տվյալների` հրկիզումը, այսպես ասած, ենթամշակութային մրցակցության հետևանք էր, և այն կազմակերպել էր շինանյութի մոտակա մեկ այլ խանութի 38-ամյա սեփականատերը:

Նոյեմբերի 10-ին հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվեցին հրկիզողները` Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 18 ու 21 տարեկան երիտասարդները: Իրենց հանցավոր արարքի համար պատվիրատուից 100-հազարական դրամ ստացած հրկիզողները կալանավորվեցին: Իսկ նոյեմբերի 12-ին իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում

Վաղարշապատի քննչական բաժին ներկայացավ հրկիզման պատվիրատուն:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել