«Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո Վերմիշյանին վարկաբեկելու գործընթաց է սկսվել»․ Արամ Բաբաջանյան

Վահագն  Վերմիշյանի հետ մեր աշխատանքը տասնամյակների պատմություն ունի։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է 1986-ին և 1991-ին Ստեփանավանի քաղխորհրդի նախագահ Արամ Բաբաջանյանը։

Նա պատմել է աղետի գոտում իր և Վերմիշյանի աշխատանքի մասին։ Մասնագետների, քաղաքի գլխավոր ճարտարապետի կարիք կար։ Այդ ժամանակ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրեց Վերմիշյանը․ «Երիտասարդ լինելով շատ էներգիայով լի էր, մասնագիտական առումով՝ գրագետ։ Մարդկանց հետ հարաբերվելու ունակություն ուներ»։

Բաբաջանյանի խոսքով՝ երբ Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, նա շատ լավ ընդունեց դա․ «Ինքը կապված չէր այն խմբի հետ, որոնք քաղաքաշինության ոլորտում կարևոր դերակատարներն էին։ Իմ պատկերացմամբ՝ Հայաստանում, քաղաքաշինության ոլորտում բազմաթիվ խնդիրներ էին կուտակվել և ապօրինություններ իրականացրած դեմքերը, ստվերային սեփականաշնորհողները, այդ խումբը շարունակում էր իր աշխատանքը։ Վերմիշյանը, երբ նշանակվեց, ինքը կապ չուներ ոչ մեկի հետ, ինքը դրսի մարդ էր, չէր մասնակցել այդ գործընթացներին։ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո Վերմիշյանին վարկաբեկելու գործընթաց է սկսվել»։

Արամ Բաբաջանյանը խոսել է նաև Վահագն Վերմիշյանի քրեական գործի դրվագներից մեկի մասին, որը կապված էր մեդալների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել