Արմեն Գրիգորյանը մեկնում է Բրյուսել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել, որտեղ նոյեմբերի 10-ին կմասնակցի «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողով»-ին:

Այս մասին հայտնում են խորհրդի գրասենյակից՝ նշելով, որ այցի ընթացքում ԱԽ քարտուղարը մի շարք աշխատանքային հանդիպումներ կունենա:

Նշենք նաև, որ երեկ՝ նոյեմբերի 8-ին, Մոսկվայում նախատեսված էր Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպումը, որին Արմեն Գրիգորյանը նախընտրեց չմասնակցել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել