Մարտունիում շների մասսայական սպանդի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Iravaban.net-ն ընթերցողներից դեռևս հոկտեմբերի 30-ին ահազանգել էր ստացել խմբագրություն, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում շների մասսայական սպանություններ են տեղի ունեցել։

Ահազանգողի խոսքով՝ սպանվել է 12-13 շուն, իսկ սպանդն իրականացրել է Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանը։ Iravaban.net-ի հետ զրույցում Դավթյանը  պնդել է, որ շների սպանդով չի զբաղվել, անգամ զենք օգտագործել չի կարողանում։

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

«Կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Առերևույթ հանցավոր արարքները կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու, դեպքին առնչվող էական հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանությանը տրվել է հանձնարարություն»,-հայտնեցին ՔԿ-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել