Փաստաբանական թիմը մասնակի հրաժարվել է Լևոն Քոչարյանի գործով հատուկ վերանայման բողոքից

ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակի ստանձնման կապակցությամբ փաստաբանական թիմը մասնակի՝ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու մասով, հրաժարվել է հատուկ վերանայման բողոքից: Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Պատճառն այն է, որ Լևոն Քոչարյանը ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով, հետևաբար կալանքի հիմքերի մասով բողոքը դառնում է առարկայազուրկ, ոսւտի պաշտպանական կողմը բողոքը պնդում է միայն հիմնավոր կասկածի մասով:

Պաշտպաններ՝

Էրիկ Ալեքսանյան,
Արամ Վարդևանյան,
Ալեքսանդր Կոչուբաև,-նշել է փաստաբանը հայտարարության մեջ, այնուհետև ավելացրել՝ Լևոն Քոչարյանը այլևս ՀՀ ԱԺ պատգամավոր է և ենթակա է անհապաղ ազատ արձակման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել