ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակի ստանձնման կապակցությամբ փաստաբանական թիմը մասնակի՝ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու մասով, հրաժարվել է հատուկ վերանայման բողոքից: Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Պատճառն այն է, որ Լևոն Քոչարյանը ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով, հետևաբար կալանքի հիմքերի մասով բողոքը դառնում է առարկայազուրկ, ոսւտի պաշտպանական կողմը բողոքը պնդում է միայն հիմնավոր կասկածի մասով:
Պաշտպաններ՝
Էրիկ Ալեքսանյան,
Արամ Վարդևանյան,
Ալեքսանդր Կոչուբաև,-նշել է փաստաբանը հայտարարության մեջ, այնուհետև ավելացրել՝ Լևոն Քոչարյանը այլևս ՀՀ ԱԺ պատգամավոր է և ենթակա է անհապաղ ազատ արձակման:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/11/400145154_6642740375823482_6414652483977876201_n.jpg)