Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 19-21, գիշերը` 6-8 աստիճան տաքություն։