Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի´ երևանցիներ,
Տեղեկացնում եմ, որ շարունակելու եմ պաշտոնավարել որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար և լինելու եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողքին այնքան, որքան դրա անհրաժեշտությունը կա:
Իհարկե կգա մի պահ, որ աշխատանքից դուրս կգամ , կամ այլ աշխատանքի կանցնեմ: Բայց այսօր այդ պահը չի
Տեղեկացնեմ նաև, որ այսուհետ որակի տեխհսկողության պայմանագրերի կառավարումը ևս փոխանցվում է Շինարարության և բարեկարգման վարչությանը»: