Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քարոլին Մուգարին, համանախագահ Էնթոնի Բարսամյանին, գործադիր տնօրեն Բրայան Արդունիին և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին՝ ի շահ Հայաստանի ժողովրդի իրականացվող աշխատանքների համար: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է հյուրերին ԼՂ-ից բռնի տեղահանված 100.000-ից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: