24-ամյա երիտասարդի մոտ ոստիկանները ատրճանակ ու կռփազենք են հայտնաբերել. ոստիկանություն

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 31-ին Հրազդան քաղաքի դպրոցներից մեկի հարակից տարածքում հայտնաբերել և սառը զենք կրելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել են 24-ամյա մի երիտասարդի և, իր կողմից շահագործվող «Օպելով» հանդերձ, տեղափոխել են Հրազդանի բաժին:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ինքնաշեն կռփազենք: Երիտասարդը նաև «Օպելի» սրահից ներկայացրել է մարտական ատրճանակ: «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել