9 ժամ ջուր չի լինի Երևանի և երկու մարզերի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 31-ին

-ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 3-րդ թաղամասի ջրամատակարարումը,

-ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-17:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի ք.Աբովյան 3, 4 Միկրոշրջանների, Հատիսի 2-րդ թաղամասի, Չափիչի 2, 4 փողոցների, Հանր.N25 Խանութի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան 15 շենքի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 3, 24, 25, 26 փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 1-12 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել