ՔՊ–ն Փաշինյանի գլխավորությամբ վարչության նիստ է անցկացրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր անցկացրել է վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ քննարկվել են կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։

«Նշանակվել է կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրը»,– ասված է հաղորդագրությունում։

Վարչության նիստի ընթացքում հաստատվել են նաև կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել