Հօգուտ ՀՀ-ի 1000 անշարժ և 200 շարժական գույքի բռնագանձման պահանջ է ներկայացվել, հայցագինը՝ 500 միլիարդ դրամ. դատախազությունն ամփոփել է Վարչության երեք տարվա աշխատանքը

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորումից մինչ օրս (2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը) նախաձեռնել է 419 ուսումնասիրություն, 115 վարույթներով դատարան է ներկայացրել հայցի նախնական ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն:  Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Վարչությունը, իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, դատարան է ներկայացրել 89 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձանցում մասնակցություն: 

Գնահատված գույքերի շուկայական արժեքների հաշվառմամբ, հայցերի ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը (բազմաթիվ գույքերի՝ այդ թվում իրավաբանական անձանցում մասնակցությունների շուկայական արժեքն այս փուլում դեռևս գնահատված չէ. թիվն ունի աճի միտում):

89 հայցադիմումներից 67-ը ներկայացվել է 2023 թվականի ընթացքում: 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մինչ օրս կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 միլիոն դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել