Մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Ընկերության 2023թ. կապիտալ նորոգման պլանով նախատեսված Քաջարանի ԳԲԿ-ի ներմիացման աշխատանքները իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի, Լեռնաձոր, Խաչինա բնակավայրերի գազասպառողների, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թամանցիների, Երևանյան, Նաիրի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Շահումյան գյուղի Ալտայ թաղամասի Շինարարների, 1-ին փողոցի թիվ 57 և 59 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել