Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարել է, որ նախնական դատալսումները հետաձգվել են՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։

Նա նշել է, որ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին։

Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ  նիստը գնահատել է վատ՝ նշելով, որ  ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում է տեղի ունենում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ։

«Նման հետապնդումների պայմաններում դատավորները ստիպված են միշտ աղավաղել օրենքը՝ ասելով, որ սևը սպիտակ է։  Մեղադրյալը ներկա չէր, իսկ  ես հատուկ բան չասացի։ Իրենք նիստը մեկնարկեցին։ Դատական նիստն իրավազոր չեմ համարում, դատավորն այս նիստի համար ենթակա է կարգապահական պատասխանատվության, սակայն դա չի լինելու»,- նշել է  Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել