Խորապես մտահոգված ենք Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության սրմամբ. Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել իսրայելապաղեստինյան հակամարտության սրման կապակցությամբ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Խորապես մտահոգված ենք Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության սրմամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր խլեց և բազմաթիվ մարդկանց վիրավոր թողեց։

Ցավակցում եմ զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-գրել է Խաչատուրյանը։

Նա հավելել է, որ Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունն իր բոլոր դրսևորումներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել