Ո՞ր քաղաքացիական գործերով է կիրառվում արագացված դատաքննություն

Դատարանը կիրառում է արագացված դատաքննություն, եթե`

1) կողմերը գրավոր համաձայնություն են ներկայացրել գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ կամ
2) կողմերը գրավոր տեղեկացրել են դատարանին դատաքննությանն իրենց չմասնակցելու մասին, կամ
3) դատարանը հանգում է այն եզրակացության, որ`
ա) գործի էությունից բխում է դրա անհապաղ քննության անհրաժեշտությունը,
բ) գործով ապացուցման ենթակա փաստերի մասին հնարավոր է եզրակացության հանգել գործում առկա ապացույցների հետազոտման և գնահատման հիման վրա, և չկա իրավունքի հետ կապված վեճ,
գ) հայցն ակնհայտ հիմնավոր է կամ
դ) հայցն ակնհայտ անհիմն է:

Արագացված դատաքննություն կիրառելու հիմքերն են, մասնավորապես, այն դեպքերը, երբ`
1) պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա` նախապես գնահատված վնասով.
2) ներկայացվել է հայրությունը որոշելու հետ չկապված ալիմենտներ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.
3) ներկայացվել է աշխատանքային վեճի հետ կապված պահանջ.
4) չեն ներկայացվել պահանջը հաստատող ապացույցներ:

Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել