Մոսկվան անհանգստացած է ղարաբաղցի (արցախցի՝ խմբ․) հայերի ճակատագրով, ուշադիր հետևում է Ադրբեջանի կողմից նրանց իրավունքների պահպանմանը, ինչպես նաև շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակում ենք ցավել Ղարաբաղի (Արցախ՝ խմբ․) հայերի համար: Մենք ուշադիր լսում ենք մեր ադրբեջանցի ընկերների հայտարարությունները Ղարաբաղում (Արցախ՝ խմբ․) մնալ ցանկացող հայերի անվտանգությունն ու բոլոր իրավունքները ապահովելու մտադրության մասին»,- ասել է նա:
Պեսկովը նշել է, որ ռուս խաղաղապահները «շարունակում են իրենց գործունեությունը հումանիտար օգնության հոսքն ապահովելու հայերի հրատապ խնդիրները լուծելու համար», – վստահեցրել է Կրեմլի ներկայացուցիչը։