Ադրբեջանը Լևոն Մնացականյանին մեղադրանք է առաջադրել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տեղեկություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի ձերբակալության, իսկ իրականում՝ գերեվարության մասին։

«Քննությամբ հիմնավոր կասկածներ են պարզվել, որ 2002թ. մայիսի 8-ին Մնացականյանն իր հանցակիցների հետ ազգային ատելության հիման վրա դաժանորեն խոշտանգել է Մամեդով Իլհամ Յուսիֆ Օղլուին և այլ բանտարկյալների»,-նշում է երկրի դատախազությունը՝ նշելով, թե վերջիններս գերության մեջ են եղել։

Լևոն Մնացականյանը նախօրեին գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Լաչինի անցակետում։

Ադրբեջանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ նա տեղափոխվել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության քննչական մեկուսարան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել