Մենք գնում ենք նոր ընտրությունների․ Մարության

«Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների։

««Հանրային ձայն» կուսակցությունն ունի յոթ մանդատ, այդ յոթ մանդատը հաստատվեց, նրանք այլևս չեն կարող վայր դնել իրենց մանդատները։ Այդ յոթից երկուսը ֆիզիկապես չեն կարող ներկա գտնվել նիստին․ Արտակ Գալստյանը  կալանքի տակ է, իսկ Տիգրան Ուրիխանյանը գտնվում է հետախուզման մեջ։ Սա նշանակում է, որ յոթ  ձայնի փոխարեն նիստին լինելու է հինգ ձայն։ Արդյունքում ընդդիմադիր ուժից քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ 33  ձայն այլևս չկա, ինչը նշանակում է, որ քաղաքապետը կընտրվի իշխանական ուժից»,- ասել է Մարությանը։

Նա  հայտարարել է, որ ներկա չեն գտնվելու հոկտեմբերի 10-ի անդրանիկ նիստին, որպեսզի չապահովվի քվորում, նիստը տապալվի, քաղաքապետ չընտրվի և գնան նոր ավագանու ընտրությունների։

Մարությանն ընդգծել է՝ տեղյակ է, որ  «Մայր Հայաստան» դաշինքը ևս չի մասնակցելու նիստին, որպեսզի քվորում չապահովի, հետևաբար ամեն ինչ կախված է   «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումից․ եթե անգամ  «Հանրային ձայն» կուսակցության մեկ անդամը ներկա լինի նիստին,  ապա նիստը կկայանա և կընտրվի իշխանական թեկնածուն՝ դա անգամ չընտրելու դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել