Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել բնակելի շենքի վրա

Սեպտեմբերի 26-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծառը արմատից պոկվել և ընկել է Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 4 շենքի արտաքին պատին:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ չորացած ծառը (մոտ 11 մ) արմատից պոկվել ընկել է շենքի արտաքին պատին և կոտրել բնակարաններից մեկի պատուհանի ապակին (1.5 քմ), վնասել՝ մեկ այլ բնակարանի պատշգամբի պատը և օդորակիչը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել հերթապահություն մինչ կանաչապատման աշխատակիցների կողմից ծառահատման աշխատանքների ավարտը և հեռացրել կոտրված ապակիները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել