«Սրանց բոլորի ցինիկությունը սահմաններ չի ճանաչում»․ պատգամավոր

Միջազգային կառույցներն ու դրանց բարձրաստիճան պաշտոնյաները, աշխարհաքաղաքական հիմնական խաղացողները երեկվանից գոհունակությամբ արձանագրում են, թե իրավիճակն Արցախում կայունացել է, հնարավոր է եղել պատերազմը կանգնեցնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սրանց բոլորի ցինիկությունը սահմաններ չի ճանաչում: Ադրբեջանը կանգնել է, որովհետև իր հիմնական հարվածները հասցրել է, կարևոր կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն հաստատել, իսկ Արցախը դիմադրելու ռեսուրս գրեթե չուներ:

Ինչպե՞ս ունենար, եթե 9 ամիս շրջափակման մեջ գտնվելով ո´չ սնունդ էր մնացել, ո´չ վառելիք, ո´չ բժշկական պարագաներ ու ո´չ էլ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:

Մարդիկ կմ-երով վազում ու քայլում էին, որ առաջնագծի տարբեր հատվածներում ուժեղացնեին պաշտպանությունը:

Այս պատերազմում ևս, ցավոք, Արցախը հարյուրավոր զոհեր ու վիրավորներ է ունեցել ու որքան էլ այս ընթացքում մերոնք ծանր հարվածներ ու կորուստներ են հասցրել ադրբեջանցիներին, փաստն այն է, որ մղձավանջը շարունակում է ուղեկցել արցախցիներին:

Այս պահին էլ հրադադարը շատ հարաբերական է և որևէ մեկը երաշխիք չունի, որ ադրբեջանական ագրեսիան այլ դրսևորումներ չի ունենա:
Դե Նիկոլի համար կարևորն այն է, որ իր աջակցությունն ու սատարումը Էրդողանն ու Ալիևը գոհունակությամբ գնահատում են»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել