Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, ես էլ կարող եմ այնտեղ լինել․ Սեյրան Օհանյան

Կարծում եմ, որ  կա փաստաթուղթ, և այդ փաստաթղթի մեջ ամեն ինչ արդեն ասված է։ Հենց այդ փաստաթղի շուրջ էլ վարվելու են Եվլախի բանակցությունները, և որոշվելու է Արցախի մեր հայ բնակչության ճակատագիրը։

Այս մասին  այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Շատերն այսօր քննադատում են Արցախի իշխանություններին՝ այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված, բայց ոչ ոք այսօր իրավունք չունի քննադատելու․ Հայաստանի իշխանությունները Արցախը թողել են միայնակ՝ դեմ առ դեմ Ադրբեջանի իշխանություններին»,- ասել է Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ բնակչության  մի մասը կգա Հայաստան, բայց մի մասն էլ կմնա Արցախում․ նրանց չեն կարող կտրել իրենց պատմական տնից։

«Լսել եմ, որ Ադրբեջանը ցուցակ է կազմել ու ներկայացրել՝ Ղարաբաղի պատմության ընթացքում ինչ-որ արժանիքներ ունեցած մարդկանց հանձնելու վերաբերյալ»,- նշել է Օհանյանը։

Վերջինս ընդգծել է՝ ինքը չգիտի, թե ովքեր կան, բայց կարծում է, որ ինքն էլ կարող է լինել այդ ցուցակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել