Պուտինի հետ իմ վերջին հեռախոսազրույցը եղել է մայիսի 21-ին․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սա կեղտոտ և էժան կեղծիք է՝ օգտագործելով նեյրոնային ցանցի տեխնոլոգիան: Պուտինի հետ իմ վերջին հեռախոսազրույցը եղել է մայիսի 21-ին՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ, և զրույցի թեման եղել է Արցախում տիրող իրավիճակը։

Ակնհայտ է, որ այս ֆեյքի հայտնվելը հենց հիմա կապված է արցախյան ողբերգական իրադարձությունների և առաջիկա քաղաքական գործընթացներում ինձ չեզոքացնելու փորձի հետ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել