Ըստ ամերիկյան կողմի՝ Ալիևը Բլինքենի հետ հեռախոսազրույցում ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն է հայտնել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով ապաէսկալացնել իրավիճակը:

«Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում գոյություն չունի, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը Լեռնային Ղարաբաղում Բաքվի և էթնիկ հայերի միջև շարունակվող տարաձայնությունները կարգավորելու համար:

Պետքարտուղարը նշել է նախագահ Ալիևի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու և Ադրբեջանի ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը և ընդգծել անհապաղ իրականացման անհրաժեշտությունը»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել