ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն սկսել է ռմբակոծել Արցախը՝ Ստեփանակերտը։ Քաղաքում օդային տագնապ է հայտարարվել։ Արցախի ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Արցախում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ՝ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով: