Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 13-ին ժամը 12:30-18:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի 1 փող. 5 շենքի, 1/1-31 տների ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 13:00-18:00-ն կդադարեցվի Նորք Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան, Ա.Արմենակյան, Նորքի Այգիներ փողոցների ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 14:00-18:00-ն կդադարեցվի Քանաքեռ Ձեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ, Կ.Ուլնեցու փողոցների ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 12:30-18:00-ն Կոտայքի մարզի  կդադարեցվի Զովունի գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել