ՌԴ ԱԳՆ է կանչվել Հայաստանի դեսպանը, նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել․ РИА Новости

Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ՝ Երևանի կողմից ձեռնարկված մի շարք ոչ բարեկամական քայլերի պատճառով, հայտնում են գերատեսչությունից։ Գրում է РИА Новости-ն։

«Մոսկվայում Հայաստանի դեսպան Վ.Վ.Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, և նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել»,- ընդգծել են նախարարությունից։

Երկրի գերատեսչությունը նշել է, որ խոսքը հանրապետությունում Հռոմի ստատուտի վավերացման գործընթաց սկսելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Ուկրաինա մեկնելու և Կիևի ռեժիմին մարդասիրական օգնություն փոխանցելու, ինչպես նաև ԱՄՆ-ի մասնակցությամբ երկրում զորավարժություններ անցկացնելու համար։

Բացի այդ, դեսպանին բողոքի նոտա է տրվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային և ողջ նախարարության հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարությունների պատճառով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել