Ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել