Սեպտեմբերի 4-ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։
Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։