Փրկարաներն անտառում հայտնաբերել են 2 ՀՀ և 5 ՌԴ քաղաքացու, ուղեկցել Դիլիջան քաղաք

Օգոստոսի 26-ին, ժամը 19։46-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաչարձան գյուղի անտառում արշավախումբը մոլորվել է․ խմբի անդամներից մեկը վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարաներն անտառում հայտնաբերել են քաղաքացիներին (2 ՀՀ և 5 ՌԴ քաղաքացի) և փրկարարական ավտոմեքենայով ուղեկցել Դիլիջան քաղաք. ոտքը վնասած ՌԴ քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից:

***

Օգոստոսի 26-ին, ժամը 18:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնիի հեթանոսական տաճարից Գեղարդի վանք տանող ճանապարհին՝ սարերում, օտարերկրյա քաղաքացիներ են մոլորվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում:

Խոսրովի պետական արգելոց ազգային պարկի աշխատակիցները հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Ա․ Ժ․-ին (ծնված 2002 թ.), Վ․ Բ․-ին (ծնված 2002թ.), Ե․ Ս․-ին (ծնված 2002 թ.) և մոտեցրել Գողթ գյուղ:

Փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են Աբովյան քաղաք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել