Երևանի մի քանի պոլիկլինիկաներում տնօրեններ են նշանակվել

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն մի քանի պոլիկլինիկաներում տնօրեններ են նշանակվել։

Iravaban.net-ը հայտնում է, որ քաղաքապետի պաշտոնակատարի օգոստոսի 18-ի որոշումներով․

Սերգեյ Մանուկյանը նշանակվել է «Թիվ 15 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնում՝ մինչև 2028 թվականի օգոստոսի 18-ը,

Արմինե Հարությունյանը նշանակվել է «Թիվ 8 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնում՝ մինչև 2028 թվականի օգոստոսի 18-ը,

Լյուսյա Հակոբյանը նշանակվել է «Արշակունյաց պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնում՝ մինչև 2028 թվականի օգոստոսի 18-ը,

Ռուզան Դուրգարյանը նշանակվել է «Թիվ 13 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնում՝ մինչև 2028 թվականի օգոստոսի 18-ը։

Օգոստոսի 22-ի որոշմամբ․

Նարինե Թորոսյանը նշանակվել է «Կարմիր բլուր պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնում՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել